Սևանի Վլ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը կունենա նոր շենք։ Տեղի է ունեցել նոր շենքի կառուցման առաջին հանրային լսումը։

Հուլիսի 23-ին Սևանի Վլ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ուենցավ դպրոցի 1000 աշակերտի համար նախատեսվող նոր եռհարկանի շենքի կառուցման նպատակով նախագծի տեղակայման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության հանրային առաջին լսումը:

Հանրային լսումը նախաձենվել էր «Եռանկյունի Պրոջեքտ» ՍՊԸ-ի կողմից՝ Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 2343-Ն որոշման։

Հանրային լսմանը ներկա էին համայնքայի և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, դպրոցի տնօրինությունը, աշխատակիցները, ինչպես նաև Սևանի շահագրգիռ հանրության ներկայացուցիչներ։

Դպրոցի նոր շենքի կառուցման համար առաջիկայում նախատեսվում է անցկացղնել մի քանի հանրային լսումներ ևս։