Սևանի N4 հիմնական դպրոցում անցկացվեց «Կայուն էներգիա, Առողջ երկիր» խորագրով նախագծային աշխատանք և դաս-միջոցառում։

Սևան համայնքում շարունակվում են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումներն ու նախաձեռնությունները՝ «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո:

Սևանի N4 հիմնական դպրոցում անցկացվեց «Կայուն էներգիա, Առողջ երկիր» խորագրով նախագծային աշխատանք և դաս-միջոցառում։ Կազմակերպիչ՝ կենսաբանության ուսուցիչ Մերրի Ասատրյան։

Դպրոցի 5-9-րդ դասարանների սաները համոզված են, որ կայուն էներգիան տեխնոլոգիա չէ։ Այն մտածելակերպ է, պատասխանատվություն և ապագայի հանդեպ հոգատարություն։

Երեխաները ներկայացրին կայուն էներգիային նվիրված «Բնության դատը» բեմականացումը՝ շեշտադրում կատարելով շրջակա միջավայրի խնդիրների և դրանց հետևանքների վրա։ Հնչեցին մեղադրանքներ մարդկության անխնա վերաբերմունքի, անտառահատումների, օդի աղտոտման և էներգիայի ոչ ճիշտ օգտագործման վերաբերյալ։ Ի վերջո բնության պահպանությունը յուրաքանչյուրի պարտականությունն է։

Դահլիճում ներկայացված էր նաև դպրոցի աշակերտների ձեռքի նկարչական աշխատանքները։ Լավագույն աշխատանքների հեղինակները կստանան մրցանակներ, մասնակիցները կխրախուսվեն Սևանի համայնքապետարանի կողմից:

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումնեը, նախաձեռնությունները, մրցույթները առաջիկա օրերին դեռ կշարունակվեն։