Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը, որին Սևան համայնքը միանում է 6-րդ անգամ, այս տարի անցկացվելու է հունիսի 9-11-ը՝ «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո: Սևան համայնքում արդեն մեկնարկել են ԵՄ Կայուն էներգիա-2026-ի մրցույթները։
Ապրիլի 27-ին Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցում անցկացվեց Դպրոցական լիգա. էներգախնայողության մրցույթ։ Մասնակցում էին դպրոցի Լույսեր, Արևներ, Ջուր, Քամիներ թիմերը, որոնք ներկայացրին էներգախնայողությանը նպաստող գործողությունների ծրագիր-նախագծեր:
Լավագույն նախագիծ ներկայացնող թիմը արդյունքներն ամփոփելուց հետո կարժանանա մրցանակի և կմասնակցի ազգային մակարդակով կազմակերպվող մրցանակաբաշխությանը:
Զուգահեռ դպրոցում այս օրերին անցկացվում են ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան նվիրված Լուսանկարչական աշխատանքների մրցույթ. թեմաները՝ «Կանաչ օր իմ կյանքում», «Ինչպես եմ խնայում էներգիան» թեմաներով, իրազեկվածություն պարունակող կլիմայական գործողությունների վերաբերյալ Պաստառների մրցույթ և Էսսեների մրցույթ՝ «Կանաչ օր իմ կյանքում», «էներգախնայող դպրոց, համայնք» թեմաներով:
Բացի դպրոցական լիգայից, այս տարվա ԵՄ Կայուն էներգիա-2026-ի նախատեսվել է ևս մի քանի մրցույթներ՝
— «էներգետիկ հետախույզներ». մրցույթի մասնակիցները ներկայացնելու են կարճ տեսանյութերի (1-1,5 րոպեանոց) միջոցով ներկայացնելու են տնային տնտեսությունների կողմից իրականացված էներգախնայողությանն ուղղված աշխատանքներ:
— Համայնքային որմնանկար (մուրալ). մասնակիցները հանրային տարածքում գտնվող շինություններից մեկի պատի վրա որմնանկարի միջոցով պետք է արտահայտեն համայնքի տեսլականը՝ մաքուր էներգիայի ապագայի վերաբերյալ.
— Տեսանյութերի մրցույթ. Մրցույթի մասնակիցները ներկայացնելու են ( 1-1,5 րոպեանոց) տեսանյութեր, որոնք արտացոլելու են արևային վահանակների դերը, համայնքի նկատմամբ բնակիչների էներգետիկ պատասխանատվությունը:
Տեսանյութերը կարող են ներկայացվել նաև արհեստական բանականության գործիքների միջոցով
— Լուսանկարչական աշխատանքների մրցույթ. թեմաները՝ «Կանաչ օր իմ կյանքում», «Ինչպես եմ խնայում էներգիան» թեմաներով՝ կից ուղեկցող տեքստ՝ մինչև 100 բառ.
— Էսսեների մրցույթ. մասնակիցները 1,5-2 էջի սահմաններում ներկայացնելու են կանաչ համայնքի իրենց տեսլականը՝ «Կանաչ օր իմ կյանքում», «էներգախնայող դպրոց, համայնք» թեմաներով:
— Պաստառների մրցույթ (A3 չափսի, 10 բառանոց կարգախոսով, թղթային կամ թվային ներկայացման տարբերակով): Պաստառները պետք է պարունակեն իրազեկվածություն կլիմայական գործողությունների վերաբերյալ:
Մրցույթների մասնակից դպրոցները, կազմակերպությունները և անհատներն իրենց աշխատանքները և պատրաստած նյութերը կարող են ներկայացնել Սևանի համայնքապետարան էլեկտրոնային եղանակով (էլ. փոստ՝ [email protected])՝ նշելով մրցույթի անվանումը, մասնակցի անուն, ազգանունը, տարիքը, հեռախոսահամար, կամ առձեռն մինչև ս/թ մայիսի 20-ը՝ ժամը 14:00-ն:
Լավագույն աշխատանքների հեղինակները կստանան մրցանակներ, մասնակիցները կխրախուսվեն Սևանի համայնքապետարանի կողմից:
Լավագույն ճանաչված մասնակիցը (մասնակիցները) կմասնակցեն ազգային մակարդակով կազմակերպվող մրցանակաբաշխությանը:
Հիշեցնենք, որ ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա հիմնական նպատակն է՝ միավորել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնավոր ընկերություններին, հասարակական կազմակերպություններին, համայնքների բնակիչներին և այլ շահառուների՝ տարբեր միջոցառումների միջոցով կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության, ինչպես նաև էներգետիկ աղքատության հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունների և միջոցառումների մասին տեղեկատվության տարածման, ինչպես նաև դրանց իրականացման խթանման նպատակով՝ հանուն մաքուր, անվտանգ և կայուն զարգացման:
