Սևան համայնքում արդեն մեկնարկել են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումներն ու մրցույթները՝ «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո:
Ապրիլի 28-ին Դդմաշենի միջնակարգ դպրոցում անցկացվեց ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված բաց դաս։ Միջացառման ընթացքում կարևորվեց մաքուր և անվտանգ միջավայր ունենալու համար այլընտրանքային էներգիայի աղբյուրների դերն ու նշանակությունը մեր կյանքում:

Սևան համայնքում կկազմակերպվեն Կայուն էներգիային նվիրված բազմաբովանդակ միջոցառումներ, մրցույթներ, բաց-դասեր, դպրոցական լիգաներ, սպորտլանդիաներ, հեծանվաարշավներ, ցուցահանդեսներ: Նախատեսված են կարճ տեսանյութերի, նկարչական և լուսանկարչական, որմնանկար, էսսեների, պաստառների պատրաստման մրցույթներ, մասնակից դպրոցները, կազմակերպությունները և անհատներն իրենց աշխատանքները և պատրաստած նյութերը կարող են ներկայացնել Սևանի համայնքապետարան էլեկտրոնային եղանակով։

Արդեն վեց տարի Սևան համայնքը միանում է Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո:
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա հիմնական նպատակն է՝ միավորել բոլորին տարբեր միջոցառումների միջոցով կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության, ինչպես նաև էներգետիկ աղքատության հաղթահարմանն ուղղված նախաձեռնությունների և միջոցառումների մասին տեղեկատվության տարածման, ինչպես նաև դրանց իրականացման խթանման նպատակով՝ հանուն մաքուր, անվտանգ և կայուն զարգացման:
Սևան համայնքում շարունակվում են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումներն ու մրցույթները։
