ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ պետական բյուջեի միջոցներով միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Սևան-Վարսեր 3,3 կմ մարզային նշանակության ավտոճանապարհի վրա, որի պայմանագրային արժեքը կազմում է 179 970 000 ՀՀ դրամ։
Իրականացվել են փոսային նորոգումներ, ճանապարհի ասֆալտբետոնե ծածկի հարթեցնող շերտի տեղադրում, միաշերտ ասֆալտբետոնե ծածկի վերին շերտի տեղադրում՝ 5սմ հաստությամբ՝ 21 986 քմ մակերեսով։
Կիրականացվեն նաև ճանապարհի կողային առուների և կողնակների մաքրում և վերականգնում։
Ավարատական փուլում նախատեսված են իրականացնել նաև ճանապարհային նշանների կահավորում և գծանշում։
Շինաշխատանքների կապալառու կազմակերպությունը <<Ճան Շին>> ՍՊԸ-ն է:
