Սևան համայնքի կողմից ներկայացված և 2025 թվականին հաստատված «Սևան համայնքի Իսահակյան, Սայաթ-Նովա, Աբովյան, Էներգետիկների, Կարմիր բանակի, Սպանդարյան, Օրբելի, Սյունյաց, Ռուսական, Գեղամա, Աշոտ Երկաթ, Կոմիտաս, Բաբաջանյան, Ելենովկա, Բարեկամության, Խաղաղության, Հովհ. Շիրազ փողոցների հիմնանորոգում և Սևան համայնքի Գագարին բնակավայրի Շիրազի փողոցի ասֆալտապատման աշխատանքներ» ծրագրի 2-րդ ենթափուլի՝ Սևան համայնքի Աշոտ Երկաթ, Կոմիտաս, Բաբաջանյան, Ելենովկա, Բարեկամության, Խաղաղության հիմնանորոգում» շինարարական աշխատանքները մեկնարկեցին ամիսներ առաջ:
Քաղաքի կենտրոնական և բանուկ հատվածներից մինչև երկրորդային փողոցներ ներառվել էին ենթածրագրի իրականացման աշխատանքներում:
Ամիսներ անց արձանագրում ենք, որ քաղաքի ևս 6 փողոց դարձել է բարեկարգ, անվտանգ ու ներկայանալի:
Ենթածրագրով նախատեսված աշխատանքները մեկնարկեցին Խաղաղության փողոցից, որտեղ ասֆալտապատմանը զուգահեռ կատարվեցին նաև կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինում նորերով:
Խաղաղության փողոցի ասֆալտապատման աշխատանքները ներառել են 712 գծմ տարածք: Ենթածրագրի պայմանագրային արժեքը՝ 153 255 560 ՀՀ դրամ է:
Հիմնանորոգման հաջորդ հասցեն Կոմիտաս փողոցն էր, որը ներառել է 220գծմ տարածք: Ենթածրագրի պայմանագրային արժեքը՝ 29 484 590 ՀՀ դրամ է:
Բաբաջանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները ներառել են 440գծմ տարածք:
Ենթածրագրի պայմանագրի արժեքը 72 831 180 ՀՀ դրամ է:
Ելենովկա, Բարեկամություն, Աշոտ Երկաթ փողոցներում իրականացված ասֆալտապատման աշխատանքներն ընդգրկել են 660գծմ տարածք:
Ելենովկա փողոցի հիմնանորոգման համար հատկացվել է 53 572 700 ՀՀ դրամ, Բարեկամություն փողոցի հիմնանորոգման համար՝ 66592620 ՀՀ դրամ, Աշոտ Երկաթ փողոցի հիմնանորոգման համար՝ 111 312 680 ՀՀ դրամ:
Ենթածրագիրն իրականացվել է կառավարություն-համայնք 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:
Շինաշխատանքների կապալառու կազմակերպությունը «Ճան Շին» ՍՊԸ-ն է:
Ճանապարհաշինական ծրագիր ամբողջանում է փողոցների գծանշման աշխատանքների իրականացմամբ, որոնք արդեն մեկնարկել են:
Արդյունքում քաղաքի ևս վեց փողոցի հիմնանորոգմամբ լրացվում է բարեկարգ և ներկայանալի փողոցների շարքը:
