Համայնքապահպան ծրագրերի ժամանակը. ամփոփելով 2025 թվականը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու ջրի խորքային հոր, վերակառուցվել՝ խմելու ջրատար ներքին ցանցը։

Գեղամավանի խորքային հորի կառուցման և խմելու ջրատար ներքին ցանցի վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը 37 միլիոն 770 հազար դրամ է, որի 75 տոկոսը համաֆինանսավորվելու է ՀՀ կառավարության կողմից, 25 տոկոսը համաֆինանսավորվել է Սևան համայնքի բյուջեից։

Աշխատանքները ներառել են 3251 գծամետր ջրագծի վերակառուցման և խորքային հորի կառուցման բաղադրիչներ: Կառուցվել է խորքային հորի սանիտարական գոտու ցանկապատ:
Գեղամավանում իրականացվող ծրագրի կապալառուն «ԱՍ-777» ՍՊԸ-ն է:
Կենսական նշանակություն ունեցող այս ենթածրագրի շնորհիվ հնարավոր է դառնում լուծել բնակավայրում տասնամյակներ շարունակ առաջնահերթություն ներկայացնող խնդիրը, որը նպաստելու է բնակիչների կյանքի որակի և կենցաղավարության բարելավմանը:
