Համայնքապահպան ծրագրերի ժամանակը. ամփոփելով 2025 թվականը։ Սուբվենցիոն ծրագրով Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում հիմնանորոգվել են մի շարք փողոցներ։

2025 թվականին իրականացված ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում իրականացվեց «Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի՝ 1-ին փողոցի 1-ին նրբ․, 1-ին փողոցի 2-րդ նրբ., 2-րդ փողոցի մի մաս, 4-րդ փողոցի 1-ին փկղ․, 11-րդ փողոցի, 17-րդ փողոցի, 18-րդ փողոցի 1-ին նրբ․, 20-րդ փողոցի 1-ին փկղ․, 24-րդ փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքներ, գերեզմանների հարակից տարածքի, Աստվածընկալի տարածքի և 1-ին թաղամասի ասֆալտապատման աշխատանքներ» ենթածրագիրը, որի շրջանակներում բնակավայրի մի շարք փողոցների և նրբանցքների հիմնանորոգումն այլևս իրողություն է: Հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքներին հաջորդել է գծանշումը:

Ծրագրի՝ Ծովագյուղ բնակավայրի ներբնակավայրային փողոցների և ճանապարհների հիմնանորոգման ենթածրագիրը ներառել է 23 427քմ տարածք:

Ենթածրագրի պայմանագրային արժեքը 288.959.514 դրամ է՝ պետություն-համայնք 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:

Ճանապարհաշինական այս ենթածրագրի շինաշխատանքների կապալառուն «Ծովագյուղ ՃՇՇ» ՍՊԸ-ն է: