Համայնքապահպան ծրագրերի ժամանակը. ամփոփելով 2025 թվականը. Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է Սևան համայնքի Վարսեր բնակավայրի 3-րդ փողոցը։

Համայնքապահպան ծրագրերի ժամանակը. ամփոփելով 2025 թվականը

Սևան համայնքի Վարսեր բնակավայրում ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվել են բնակավայրի 3-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները:

Ենթածրագրի շրջանակներում ասֆալտապատվել է 10406քմ տարածք:

Իրականացված աշխատանքի պայմանագրային արժեքը 127 989 600 ՀՀ դրամ՝ համայնք-պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:

Շինաշխատանքներն իրականացվել են «Ճան-Շին» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից:

Բնակավայրում ևս մեկ փողոց դարձել է բարեկարգ ու ներկայանալի: