2025 թվականին իրականացվող «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում իրականացվել են Գագարին բնակավայրերի Շիրազ փողոցի հիմնանորոգման աշխատանքները:

Գագարին բնակավայրի Շիրազ փողոցի հիմնանորոգումն ընդգրկում է 9616քմ տարածք:

Ծրագրի պայմանագրային արժեքը 147 638 000 դրամ է՝ համայնք – պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:

Գագարին բնակավայրի Շիրազ փողոցի հիմնանորոգմանը նախորդել են Սևան քաղաքի Շիրազ փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որն ընդգրկում է 9995քմ տարածք:


Ծրագրի պայմանագրային արժեքը 180 193 680 դրամ է՝ համայնք – պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:


Ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ սահմանված ժամկետներում «Ճան-Շին» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից իրականացվել են նախատեսված շինարարական աշխատանքները, որի արդյունքում Սևան քաղաքի Շիրազ և Գագարին բնակավայրի Շիրազ փողոցները ներկայանում են նորովի և բարեկարգ տեսքով՝ ապահովելով մարդկանց և ավտոմեքենաների անվտանգ երթևեկը:

Ասֆալտապատմանը հաջորդել են գծանշման նախատեսված աշխատանքները:

Պետություն-համայնք արդյունավետ համագործակցության արդյունքում իրողություն են դառնում համայնքապահպան ծրագրերը:

