Սևան համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Սևան համայնքի ավագանու և Սևան համայնքի ղեկավարի որոշումներով մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման ծրագիրը:
Սա լավ հնարավորություն է համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնելու համայնքում առկա խնդիրները և ներկայացնելու առաջարկ-նախագծեր դրանց լուծման համար։
Ինչո՞ւ է սա կարևոր.
Մասնակցային բյուջետավորումը հնարավորություն է տալիս բնակիչներին ուղղակիորեն ներգրավվելու համայնքային բյուջեի մի մասի բաշխման գործում՝ դարձնելով այն թափանցիկ, հասցեական և առավել արդյունավետ։
Ո՞վ կարող է մասնակցել․
Տվյալ համայնքում հաշվառված 16 տարին լրացած յուրաքանչյուր բնակիչ կարող է ներգրավվել այս գործընթացում։
Հետևիր Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայքէջին (sevancity.am) և ֆեսյբուքյան էջին՝ իրազեկվելու և մասնակից դառնալու մասնակցային բյուջետավորման ծրագրին վերաբերող քայլերին:
Միացի՛ր, մասնակցի՛ր, փոխի՛ր։