«Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագիրը ներառում է Սևան քաղաքի շուրջ մեկ տասնյակ փողոցների հիմնանորոգում։ Ավարտին են հասցվել Իսահակյան, Կարմիր բանակի, Սպանդարյան, Օրբելի, Գեղամա, Ռուսական փողոցների հիմնանորոգումը։ 2024-ի տարեվերջին էլ այս ծրագրի 1-ին փուլի շրջանակներում հիմնանորոգվել էր նաև Էներգետիկների փողոցը:

Ավարտական փուլում են Սևան քաղաքի Աբովյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որին զուգահեռ ընթանում են Աբովյան փողոցի հետ հատվող Թումանյան և Սայաթ–Նովա փողոցի Սևանի Վլ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց տանող ճանապարհահատվածի լիովին հիմնանորոգման աշխատանքները։


Այս աշխատանքներին կհաջորդի Սյունյաց փողոցի հիմնանորոգումը։

Իրականացվել են շինարարական աշխատանքներ՝ ներառելով քանդման, հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի հիմնանորոգում, դիտահորերի պատերի ամրացում, կափարիչների, եզրաքարերի, եզրաշարերի, նոր մետաղական խողովակների տեղադրում, ջրամեկուսացում, ջրհավաք հորերի իրականացում և այլն:

Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգումն ընդգրկում է 39657 քմ տարածք:

Ծրագրի պայմանագրային արժեքը 653.6 դրամ է՝ համայնք – պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:

Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Ճան-Շին» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից: