Շուտով Սևան քաղաքում կմեկնարկի կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման նոր համակարգը, որի նապատակն է բարելավել աղբահանությունը և ձևավորել նոր մշակույթ։
Հուլիսի 8–ին էլ տեղի ունեցավ «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի բացման հանդիսավոր արարողությունը՝ պետական մարմինների, միջազգային գործընկերների և համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հուլիսի 21–ից Սևան քաղաքի սեփական սեկտրի բնակիչներին անհատապես կբաժանվեն, իսկ բազմաբնակարան շենքերի մոտ տեղակայված աղբատեղիներում հին աղբամանները կփոխարինվեն նոր աղբամաններով։ Այն բազմաբնակարան շենքերում, որտեղ առկա են աղբատարներ՝ կփակվեն։

Հուլիսի 26-ին Սևանի համայնքային մշակութային կենտրոնի դիմացի հրապարակում կտրվի Սևանում թափոնների տեսակավորման նոր համակարգի պաշտոնական մեկնարկ։ Նախատեսված են ուսումնական և տեղեկատվական մի շարք միջոցառումներ, որին շատ անհրաժեշտ է, որ մասնակցեն Սևանի բնակիչները։ Սովորելու ենք ճիշտ տեսակավորել,
Ստանալու տեղեկատվական նյութեր,
Խաղալու ենք էկո-խաղեր ու շահելու նվերներ։
Նոր ծառայությունը հասանելի կլինի Սևան քաղաքի ամբողջ բնակչությանը՝ շուրջ 1,680 եվրոպական արտադրության թափոնամանների և տեսակավորված հավաքի նոր աղբատարի միջոցով։
Նախատեսված միջոցառումների և թափոնների տեսակավորման հետ կապված զրուցել ենք Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի փորձագետ, դասախոս, ծրագրերի ղեկավար Հարություն Ալպետյանի, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանի և «Կոտայքի եւ Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարում» ՍՊԸ տնօրեն Սերգեյ Համբարձումյանի հետ։
Ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում՝ ՀԱՀ Յակոբեան կենտրոնի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ համագործակցությամբ։