

«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակներում Սևանի բիզնես կենտրոնում հուլիսի 18–ին անցկացվում է կենսաթափոնների կառավարմանն ուղղված համատեղ լուծումների մշակման աշխատաժողով։
———

Մասնակցում են Սևանի բնակիչներ, ՏԻՄ ոլորտի, համայնքային կազմակերպությունների, հասարակական կառույցների ներկայացուցիչներ։ Ներկա էին «Կոտայքի եւ Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարում» ՍՊԸ տնօրեն Սերգեյ Համբարձումյանը, Սևանի համայնքպետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը։


Աշխատարանի բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի փորձագետ, դասախոս, ծրագրերի ղեկավար Հարություն Ալպետյանը։
Սկզբում անկացվեց քննարկում, թե ինչպիսին է կենսաթափոնների կառավարման ներկա իրավիճակը Սևանում։
Այնուհետև բաժանվելով խմբերի համատեղ մտածում են գաղափարներ Սևանում կենսաթափոնների կառավարման խնդիրները լուծելու համար, հետո խմբերից յուրաքանչյուրն ընտրում է մեկ գաղափար և սկսում են ավելի մանրամասն մշակել այդ գաղափարի իրականացման ուղիներն ու քայլերը։
————
Սևանը պատրաստվում է տեսակավորել թափոնները:

Հուլիսի 21–ից Սևան քաղաքի սեփական սեկտրի բնակիչներին անհատապես կբաժանվեն, իսկ բազմաբնակարան շենքերի մոտ տեղակայված աղբատեղիներում հին աղբամանները կփոխարինվեն նոր աղբամաններով։ Այն բազմաբնակարան շենքերում, որտեղ առկա են աղբատարներ՝ կփակվեն։

Հուլիսի 26-ին Սևանի համայնքային մշակութային կենտրոնի դիմացի հրապարակում կտրվի Սևանում թափոնների տեսակավորման նոր համակարգի պաշտոնական մեկնարկը։ Նախատեսված են ուսումնական և տեղեկատվական մի շարք միջոցառումներ, որին շատ անհրաժեշտ է, որ մասնակցեն Սևանի բնակիչները։
— սովորելու ենք ճիշտ տեսակավորել,
— ստանալու ենք տեղեկատվական նյութեր,
— խաղալու ենք էկո-խաղեր ու շահելու նվերներ։