Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ավատվել են Սևան քաղաքի Օրբելի փողոցի հիմնանորոգման աշխատանքները։


Սևան համայնքում ընթացքի մեջ են «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի ճանապարհաշինական աշխատանքները։


2024 թվականին հաստատված «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում դեռևս անցած տարեվերջին հիմնանորոգվեց Էներգետիկների փողոցը:
Ծրագրի առաջին փուլի՝ Սևան քաղաքի շուրջ մեկտասնյակ փողոցների հիմնանորոգումը մեկնարկել էր Իսահակյան, Օրբելի, Կարմիր բանակի, Սպանդարյան փողոցներից, որտեղ իրականացվել են շինարարական աշխատանքներ՝ ներառելով քանդման, հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի հիմնանորոգում, դիտահորերի պատերի ամրացում, կափարիչների, եզրաքարերի, եզրաշարերի, նոր մետաղական խողովակների տեղադրում, ջրամեկուսացում, ջրհավաք հորերի իրականացում և այլն:
Հիշյալ փողոցներին հաջորդել է և ներկայումս ընթացքի մեջ են Գեղամա և Ռուսական փողոցների հիմնանորոգումը:


«Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրով այս տարի կհիմնանորոգվեն նաև Աբովյան, Սայաթ-Նովա, Սյունյաց փողոցները:
Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգումն ընդգրկում է 39657 քմ տարածք:
Ծրագրի պայմանագրային արժեքը 628.990.550 դրամ է՝ համայնք – պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:
Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Ճան-Շին» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից: