Դեկտեմբերի 12-ին Սևանում առաջին անգամ Սևան ազգային պարկի այցելուների կենտրոնում տեղի ունեցավ «Սասնա Ծռեր» խորագիրը կրող ցուցահանդես և տիկնիկային ներկայացում։

Ցուցադրվել են Գեղագիտության ազգային կենտրոնի «Սևան» ստորաբաժանման «Գեղանկարչության» խմբի սաների աշխատանքները։

«Սասնա Ծռեր» էպոսից ընտրած հերոսների հիման վրա կենտրոնի սաները սեփական ձեռքերով ստեղծել են տիկնիկներ՝ անցնելով ամբողջ ստեղծագործական փուլը՝ էսքիզից մինչև բեմադրություն։ Ներկայացման առջնախաղը տեղի ունեցել նոյեմբեր ամսին՝ Նարեկացի արվեստի միությունում, իսկ այժմ՝ Սևանում։

«Գեղանկարչության» խմբի սաներն իրենց ուսուցիչ Գոհար Մնացականյանի հետ օգտագործել են վերամշակված նյութեր՝ սովորելով թափոնների վերաօգտագործման մշակույթը արվեստի միջոցով։ Ստեղծագործական գործընթացը եզրափակվել է Սևանի տիկնիկային թատրոնի հետ համատեղ «Սասնա Ծռեր» ներկայացմամբ։

Դեկտեմբերի 12–ից 19–ը ներառյալ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ–ի «Այցելուների կենտրոնը» Գեղագիտության ազգային կենտրոնի «Սևան » մասնաճյուղի հետ համատեղ կցուցադրի «Ջրի պաշտամունքը «Սասունցի Դավիթ» էպոսում» նկարների ցուցահանդես (ղեկավար` Գոհար Մնացականյան)։ Ցուցահանդեսի ընթացքում Գեղագիտության ազգային կենտրոնի սաները հանդես կգան նաև տիկնիկային ներկայացմամբ։ Մուտքն ազատ է։


