Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ ![]()
Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի կամքի, արժանապատվության և սեփական պետությունը կերտելու վճռականության խորհրդանիշն է։ Անկախությունը մեզ տրված ժառանգություն չէ միայն․ այն արժեք է, որը մենք պարտավոր ենք ամեն օր ամրապնդել՝ մեր աշխատանքով, միասնականությամբ և պատասխանատվությամբ։
Այս օրը նաև առիթ է վերարժևորելու մեր անցած ճանապարհը և նոր ուժով նայելու դեպի ապագա։ Մեր պետության ուժը մեր ժողովրդի հավատն է սեփական երկրի նկատմամբ, հայրենիքում ապրելու, արարելու և արժանապատիվ ապագա կերտելու կամքը։
Թող մեր համատեղ ջանքերով Հայաստանը դառնա առավել ամուր, անվտանգ, զարգացած և բարեկեցիկ պետություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իր ապագան կերտելու վստահությունն ու հնարավորությունն ունի։
Թող անկախ Հայաստանի դրոշը միշտ ծածանվի խաղաղ երկնքի ներքո, իսկ մեր սերունդներին փոխանցենք ավելի ուժեղ, զարգացած, միասնական և արժանապատիվ Հայաստան։
Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը
