Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում ավարտվել, իսկ Գագարին բնակավայրում շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները։

Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Համբարձումյանը և համայնքի ղեկավարի օգնական Սաշիկ Թադևոսյանը այցելել էին Սևան համայնքի Գագարին բնակավայր՝ դիտարկելու բնակավայրի Գայի փողոցում ընթացող ճանապարհաշինական աշխատանքները:

2025 թվականին հաստատված «Սևան համայնքի Գագարին բնակավայրի Գայի փողոցի, Վարսեր բնակավայրի 3-րդ փողոցի, Դդմաշեն բնակավայրի 3-րդ, 6-րդ, 8-րդ 9-րդ փողոցների, Ծովագյուղ բնակավայրի՝ 1-ին փողոցի 1-ին նրբ․, 1-ին փողոցի 2-րդ նրբ., 2-րդ փողոցի մի մաս, 4-րդ փողոցի 1-ին փկղ․, 11-րդ փողոցի, 17-րդ փողոցի, 18-րդ փողոցի 1-ին նրբ․, 20-րդ փողոցի 1-ին փկղ․, 24-րդ փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքներ, գերեզմանների հարակից տարածքի, Աստվածընկալի տարածքի և 1-ին թաղամասի ասֆալտապատման աշխատանքներ» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում Սևան համայնքի Գագարին բնակավայրի Գայի փողոցում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ, որը ներառում է 10980քմ տարածք:

Ենթածրագրի պայմանագրային արժեքը՝ 116 400 000 ՀՀ դրամ է՝ պետություն համայնք 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:

Տեղում դիտարկելով կատարվող աշխատանքները՝ ևս մեկ անգամ կարևորվեց այս ենթածրագրի առաջնահերթությունը:

Գայի փողոցի ասֆալտապատմամբ բնակավայրը կունենա բարեկարգ և ներկայանալի ևս մեկ փողոց:

Ենթածրագրերի կապալառուն «Ա. Ա. Մ 33» ՍՊԸ և «Սուպեր Մոնոլիտ» ՍՊԸ կոնսորցիումն է:

Տեղեկացնենք, որ հիշյալ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2025 թվականին իրականացվել է երկու ենթածրագիր Վարսեր և Ծովագյուղ բնակավայրերում, իսկ 2026 թվականին ևս մեկ ենթածրագիր ավարտին է հասցվել Դդմաշեն բնակավայրում:

Դդմաշեն բնակավայրում իրականացվել են 3-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ փողոցների հիմանորոգման աշխատանքները, որն ընդգրկել է 7700քմ տարածք:

Շինարարական աշխատանքների ընթացքում իրականացվել է մայթերի սալիկապատում, փողոցների ասֆալտապատում, եզրաքարերի և վաքերի տեղադրում, ջրահեռացման համակարգի կառուցում:

Ենթածրագրի ընդհանուր արժեքը 98.400.000 ՀՀ դրամ է՝ պետություն-համայնք հիսունական տոկոս համաֆինանսավորմամբ:

Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի 3-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ փողոցները ներկայանում են նորովի՝ ապահովելով առավել հարմարավետ, անվտանգ երթևեկ և տեղաշարժ։

Ենթածրագրի կապալառուն «Ա. Ա. Մ 33» ՍՊԸ և «Սուպեր Մոնոլիտ» ՍՊԸ կոնսորցիումն է: