Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները
2025 թվականին հաստատված «Սևան համայնքի Գագարին բնակավայրի Գայի փողոցի, Վարսեր բնակավայրի 3-րդ փողոցի, Դդմաշեն բնակավայրի 3-րդ, 6-րդ, 8-րդ 9-րդ փողոցների, Ծովագյուղ բնակավայրի՝ 1-ին փողոցի 1-ին նրբ․, 1-ին փողոցի 2-րդ նրբ., 2-րդ փողոցի մի մաս, 4-րդ փողոցի 1-ին փկղ․, 11-րդ փողոցի, 17-րդ փողոցի, 18-րդ փողոցի 1-ին նրբ․, 20-րդ փողոցի 1-ին փկղ․, 24-րդ փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ նրբանցքներ, գերեզմանների հարակից տարածքի, Աստվածընկալի տարածքի և 1-ին թաղամասի ասֆալտապատման աշխատանքներ» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում օրերս Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում մեկնարկել են 3-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ փողոցների հիմանորոգման աշխատանքները։
Ենթածրագրի շրջանակներում իրականացվելու է 7700քմ տարածքի ասֆալտապատում: Նախատեսված է մայթերի սալիկապատում, եզրաքարերի և վաքերի տեղադրում, ջրահեռացման համակարգի կառուցում:
Ենթածրագրի ընդհանուր արժեքը 98.400.000 ՀՀ դրամ է՝ պետություն-համայնք հիսունական տոկոս համաֆինանսավորմամբ:
Ենթածրագրի կապալառուն «Ա. Ա. Մ 33» ՍՊԸ և «Սուպեր Մոնոլիտ» ՍՊԸ կոնսորցիումն է:
Դդմաշեն բնակավայրի ևս 4 փողոց կհամալրի ասֆալտապատ ու բարեկարգ փողոցների ցանկը:
Տեղեկացնենք, որ հիշյալ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2025 թվականին իրականացվել է երկու ենթածրագիր Վարսեր և Ծովագյուղ բնակավայրերում, ևս մեկը կիրականացվի այս տարի Գագարին բնակավայրում:
