Հունիսի 1-ի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնի դիմացի հրապարակում անցկացվեց համերգային և ժամանցային ծրագիր՝ մասնակցությամբ համայնքային մշակութային կենտրոնի, մանկապարտեզների սաների, որի ընթացքում հնչեցին երգեր, ներկայացվեցին պարային կատարումներ, երեխաների ժամանցն ապահովվեց խաղերի միջոցով:
Ամեն տարի այս օրը համայնքային իշխանությունների կողմից երեխաների համար կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ: Երեխաներին սպասում էին նվերներն ու իրենց սիրած մուլտհերոսները: Տոնական օրվա հերոսներին նվիրված ու նրանց մասնակցությամբ իրականացվեցին խաղեր և կավճանկարչություն: Իսկ վերջում բոլոր երեխաները համտեսեցին Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմնից երեխաների համար առաքված տոնական տորթը։
Երեխաների օրվան նվիրված բազմաբովանդակ միջոցառումներ են անցկացվել նաև Սևան համայնքի գյուղական բնակավայրերում
