Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առթիվ, Սևանում անսկացվեց համերգային ծրագիր։

Մայիսի 28-ին` Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առթիվ, Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից հրապարակում տեղի ունեցավ  համերգային ծրագիր, որն ուղեկցվեց Սևանի Հովհ․ Այվազովսկու անվան արվեստի դպրոցի և Գագարինի «Հայեցի կենտրոն»-ի սաների նկարչական և ձեռքի բազմաժանր աշխատանքների ցուցահանդեսով:

Իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան Սևանի մշակութային կենտրոնի ստեղծագործական խմբերը։

1918թ-ի մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո նոր ծնունդ առավ հայկական առաջին պետությունը:
Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը:

Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է, նախ և առաջ՝ Հայոց Պետականությունը վերակերտելու առումով։

Շնորհավո՛ր Մայիսի 28։