Օրակարգային առաջին հարցով Սևան համայնքի ավագանին փոփոխություն կատարեց Սևան համայնքի ավագանու՝ 2025 թվականի դեկտեմբերի 18-ի N148-ն որոշման մեջ, որոնք վերաբերվում էին եկամուտների հոդվածներին։
Ավագանին հաստատեց Սևան համայնքի՝ Միավորված Ազգերի Կազմակերպության անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն եվ անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման 2026-2028 թվականների տեղական գործողությունների ծրագիրը։
Ավագանու որոշմամբ սահմանվեց Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային կարգով վաճառքի մեկնարկային գները։
Սևան համայնքի ավագանին հաստատեց Սևան համայնքի կողմից 2026 թվականի ապրիլ ամսին համայնքային սեփականություն հանդիսացող օտարված գույքի գույքագրման փաստաթղթերը, ինչպես նաև Սևան քաղաքում, Զովաբեր, Գագարին բնակավայրերում հիմնանորոգումներից հետո փողոց, փակուղի կամ նրբանցք համարակալելու կամ անվանակոչելու մասին որոշումը։
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը նշեց, որ Սևան համայնքում մեկնարկել և ակտիվ շինարարական աշխատանքային փուլում են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգանցմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը:
Համայնքի ղեկավարն հատկապես շեշտեց, որ Սևան համայնքում դեռևս անցյալ տարվանից որոշում էին ընդունել բազմաբնակարան շենքերում առկա աղբամուղները փակել, սակայն կան շենքեր, որոնցում դեռ գործում են աղբամուղները։
Բազմաբնակարան շենքերում առկա գործող աղբամուղների հետևանքով առաջացած հակասանիտարական իրավիճակից շատացել են կրծողները, որոնք վտանգ են ներկայացնում բնակիչների համար և աղբի հավաքման նոր օպերատորի՝ Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ ծրագրի ներդրումից հետո, անհրաժեշտություն էր առաջացել փակել և զոդել բազմաբնակարան շենքերում առկա աղբամուղները։ Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարի սեպտեմբերին համայնքի ավագանին որոշում էր ընդունել, ըստ որի պետք է փակվեին բազմաբնակարան շենքերի բոլոր աղբամուղները։
Համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը հատուկ հանձնարարական տվեց համայնքապետարանի աշխատակիցներին՝ անպայման զբաղվել այդ հարցով և բազմաբնակարան շենքերում առկա բոլոր աղբամուղները փակելև զոդել։
Սևան համայնքի ավագանու հաջորդ նիստը կանցկացվի հունիսին: Նիստի վերջում քննարկվեցին քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումները:
