Սևան համայնքի հարգարժան բնակիչներ, հարգելի աշխատավորներ,
Շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա առթիվ, որը բարիք ու արդյունք ստեղծող մարդու տոնն է, միաժամանակ լավագույն հնարավորություն՝ արժևորելու մեր երկրի զարգացման գործում աշխատանքի անգնահատելի դերը, արտահայտելու մեր վերաբերմունքն աշխատավորի հանդեպ, կարևորելու նրա իրավունքները:
Բոլոր ժամանակներում էլ բարիք ստեղծող մարդու նկատմամբ հարգանքը եղել է ընդգծված, աշխատանքի մարդն արժանացել է ակնածանքի ու գնահատանքի։
Ես ցանկանում եմ, որ աշխատանքային կենսագրության առաջին քայլերն անող և արդեն մեծ փորձառություն ունեցող մարդիկ կարողանան արժանապատիվ վայելել իրենց աշխատանքի պտուղները ու իրենց աշխատանքով նպաստեն իրենց իսկ բարօրությանը և մեր համայնքի զարգացմանը։
Անկախ ժամանակներից և ժամանակի թելադրած պահանջներից՝ աշխատանքը եղել և մնում է մեր բարեկեցության հիմքը և կայունության երաշխիքը։
Վերջին տարիների օրենսդրական բարեփոխումներն էլ միտված են՝ ապահովելու աշխատավոր մարդու իրավունքները, նպաստել նրա բարօրությանը և կենսապայմանների բարելավմանը:
Սևան համայնքի դեմքն ու դիմագիծն էլ ամբողջանում են այն մարդկանց շնորհիվ, որոնք իրենց աշխատանքով, աշխատասիրությամբ, նվիրումով, վայելում են հարգանք ու մեծ պատիվ՝ դառնալով օրինակ շատերի համար։
Սևան համայնքի սիրելի բնակիչներ
Այս տոնական օրն իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի ավագանու անունից բոլորիդ հղում եմ մայիսմեկյան լավագույն բարեմաղթանքներ:
Շնորհավորում եմ Սևան համայնքում գործող բոլոր կազմակերպությունների, հիմնարկների, հաստատությունների և ընկերությունների աշխատակիցներին, նրանց մաղթում աշխատանքով ամրագրված արժանապատիվ կյանք:
Շնորհավորում եմ համայնքի գյուղատնտեսության ոլորտի աշխատողներին, հողի մշակներին մաղթում եմ իրենց ստեղծած բարիքների արդյունքը վայելելու հնարավորություն, որը նաև մեր համայնքի բարեկեցության նախապայմաններից է։
Շնորհակալություն եմ հայտնում իրենց աշխատանքային պարտականությունները և ծառայությունը լավագույնս ու մեծ պատասխանատվությամբ կատարող մարդկանց, որոնց նվիրումի և մեծագույն պատասխանատվության շնորհիվ ապահովվում է մեր համայնքի բնականոն կյանքը, շնորհակալություն եմ հայտնում կամավորներին, որոնց անշահախնդիր աշխատանքը ևս մեկ հիմնաքար է ավելացնում մեր համայնքի ու երկրի ամրացման գործում։
Այսօր նաև վաստակած հանգստի անցած մարդկանց տոնն է, որոնք իրենց աշխատանքային կենսագրությամբ մնայուն հետք են թողել համայնքի զարգացման գործում։
Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում նրանց իրենց նվիրված գործունեության, համայնքի կյանքում ունեցած նշանակալի ներդրման համար, մաղթում երկարակեցություն և առողջություն։
Սիրելի հայրենակիցներ,
Մայիսմեկյան տոնի առթիվ ևս մեկ անգամ ընդունեք բարեմաղթանք-շնորհավորանքներս, թող խաղաղությունը թևածի մեր երկրում , բոլորիդ օջախներում, թող աշխատանքը դառնա բոլորիս բարեկեցության աղբյուրը՝ ապահովելով մեր երկրի, համայնքի, մեր ընտանիքների կայբւն ցարւացումն ու բարօրությունը։
