ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ։

Աշխատանքը եղել և մնում է հասարակության զարգացման, բարեկեցության ամրապնդման և արժանապատիվ կյանքի գլխավոր գրավականը։ Մեր ժողովրդի ստեղծարար ոգին, աշխատասիրությունն ու նպատակասլացությունը միշտ եղել են հաջողությունների հիմքում։

Գեղարքունիքի մարզի հարգարժան բնակիչները՝ գյուղացին, ուսուցիչը, բժիշկը, շինարարը, ծառայողը, գործարարը և յուրաքանչյուր նվիրյալ աշխատող, իրենց ամենօրյա պատասխանատու աշխատանքով կարևոր ներդրում ունեն մարզի ու պետության զարգացման գործում։

Այս խորհրդանշական օրը երախտագիտությամբ խոնարհվում ենք բոլոր նրանց առջև, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքով ստեղծում և պահպանվում են մեր հասարակության արժեքները։

Թող յուրաքանչյուր աշխատանք պսակվի հաջողությամբ, յուրաքանչյուր ընտանիք ապրի բարեկեցությամբ, իսկ մեր մարզը շարունակի զարգանալ համատեղ աշխատանքի ու միասնական ջանքերի շնորհիվ։

Մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն և նոր ձեռքբերումներ։

Շնորհավոր տոնդ, աշխատավոր հայ մարդ։