«Սևան» ժողովրդական պարային անսամբլը՝ գեղարվեստական ղեկավար Էլինա Խաչատրյան, ապրիլի 29-ին՝ Պարի միջազգային օրը, Սևանի Ս․ Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնի դիմաց կազմակերպել էր հայկական ազգային պարերի ուսուցում, ինչպես նաև շուրջպար, խաղեր։
Սևան համայնքում գործող պարային համույթներն իրենց բարձրարվեստ կատարումների շնորհիվ Սևան համայնքը միշտ էլ դարձրել են ներկայանալի և օրինակելի մշակութային հարթակներում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ 1982թվականից ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր, որը ևս մեկ պատեհ առիթ է` արտահայտելու մեր վերաբերմունքը արվեստի այս ճյուղի նկատմամբ, ինչպես նաև միավորել մարդկանց՝ հանուն բարեկամության ու խաղաղության՝ խոսելով պարի ամենազոր լեզվով:
