«Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Քաղաքացու օրը նշվում է ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը:
Այս տարի այն նշվեց ապրիլի 25-ին՝ «Մենք ենք՝ մեր պետությունը» խորագրով:
Սևան համայնքում ևս իրականացվեցին քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ:
Սևանի բիզնես կենտրոնում, Լճաշեն բնակավայրի մշակույթի տանը, Ծովագյուղի երիտասարդական կենտրոնում պատանիների և երիտասարդների հետ կայացան հանդիպումներ:
Սևանի բիզնես կենտրոնում երիտասարդները հանդիպեցին Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ տնօրեն Քրիստինե Հակոբյանի հետ,
Լճաշենի Րաֆֆի Հովհաննիսյանի անվան մշակույթի տան դահլիճում երիտասարդների հետտ հանդիպման բանախոսն էր Հրազդանի երիտասարդական կենտրոնի տնօրեն Գարիկ Աղասյանը,
Ծովագյուղի «Ծովեն» երիտասարդական կենտրոնում հանդիպման բանախոսն էր Հրազդանի համայնքապետարանի սոցիալական աջակցության և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արմեն Այվազյանը։
Միջոցառման այս ձևաչափի նպատակն է «քաղաքացի», «պետականություն» հասկացությունների արժևորումը, պետության և հասարակության նկատմամբ հոգատար, նվիրված ու պատասխանատու վարքագծի ձևավորումը:
Հանդիպումներն ուղեկցվեցին քննարկումներով հարց ու պատասխանով:
Սևանի բիզնես կենտրոնում և Լճաշենի Ր. Հովհաննիսյանի անվան մշակույթի տանը անցկացվեցին օրվան նվիրված մշակութային միջոցառումներ ևս։
Քաղաքացու օրվա շրջանակում կազմակերպվող մշակութային միջոցառումների նպատակն է ֆլեշմոբերի, բացօթյա ցուցադրությունների, համերգային ծրագրերի, ազգային նվագարանների միջոցով նպաստել քաղաքացիական կրթության, հայրենասիրության, ազգային ինքնության, պետականության և պետական խորհրդանիշների արժևորմանը։

