Այս տարի ապրիլի 24-ին համայն հայությունը և առաջադեմ մարդկությունը նշում են Մեծ Եղեռնի 111-րդ տարելիցը:
Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի հարակից տարածքից մեկնարկել է համաքաղաքային երթ։
Համայնքային իշխանության ներկայացուցիչները՝ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի գլխավորությամբ, Սևան քաղաքի և բնակավայրերի բնակիչները, կրթամշակութային օջախների սաները, հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը:
Հոգևոր դասի կողմից կատարվել է ոգեկոչման արարողակարգ:

Հայ ժողովրդի համար պատմական այս օրը Ցեղասպանության 1.5 միլիոն հայ անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու օր է։
