Ապրիլի 18-ին Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը Սևանի հրշեջ փրկարարական ջոկատի ծառայողները հրշեջ-փրկարարական տեխնիկայի միջոցով լվացել և մաքրել են Սևան համայնքի տարածքում գտնվող հուշարձանները։

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է․ Օրվա առթիվ Սևան համայնքի տարբեր բնակավայրերում հանրակրթական դպրոցների, կրթամշակութային օջախների, համայնքային կազմակերպությունների կողմից իրականացվեցին հուշարձանների տարածքների մաքրման, շրջակա տարածքների բարեկարգման աշխատանքներ:

Հուշարձանների մաքրման և շրջակա տարածքների բարեկարգման աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին՝ հատկապես, որ ապրիլի 26-ին անցկացվելու է մարզային մաքրության և բարեկարգման օր:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր 1983 թվականից Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ: Յուրաքանչյուր տարի ապրիլի 18-ին բազմաթիվ երկրներ տարաբնույթ միջոցառումների միջոցով բարձրացնում են հասարակության տեղեկացվածության մակարդակը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պաշտպանության ու պահպանության վերաբերյալ: