Սևան համայնքում ճանապարհաշինական, փողոցների նորոգման ծրագրերն ու աշխատանքները դիտարկվում են որպես առաջնահերթություն։ Վերջին տարիներին միմյանց են հաջորդում ոլորտային սուբվենցիոն և ընթացիկ ծրագրերը, որոնց շնորհիվ ներհամայնքային մի շարք ճանապարհներ և բակային տարածքներ ստացել են երկրորդ շնչառություն։
Համաձայն առկա նախագծա-նախահաշվային փաստաթղթերի` օրերս Սևանում մեկնարկել են մի շարք փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթի փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները:
Գործընթացում ընդգրկված են մեկտասնյակից ավելի փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթի փոսային նորոգման աշխատանքներ։
Աշխատանքները ներառում են ասֆալտբետոնե ծածկույթի կտրում, հիմքի իրականացում, բիտումի տարածում, ծածկույթի պատրաստում, դիտահորերի և անձրևընդունիչների ծածկի սալերի ապամոնտաժում և վերատեղադրում, դիտահորերի պատերի բարձրացում, անձրևընդունիչների մաքրում։
Աշխատանքներն ընդգրկում են 5780քմ ասֆալտապատում և 10780գծմ ճաքալցում։
Ծրագրի պայմանագրային արժեքը 49.440.000 դրամ է, որն հատկացվելու է համայնքային բյուջեի միջոցներից։
