Սևան համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացում 2026թ-ին կիրականացվեն 4 ծրագրեր՝ Դդմաշենում, Ծաղկունքում, Գեղամավանում և Վարսերում։

#Սևան համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացում 2026թ-ին կիրականացվեն 4 ծրագրեր՝ Դդմաշենում, Ծաղկունքում, Գեղամավանում և Վարսերում։

——

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համաձայնություն և հավանություն է տվել Սևան համայնքի մասնակցային բյուջետավորման գործընթացում քվեարկության արդյունքներով ամենաշատ ձայներ հավաքած և հաղթող ճանաչված ծրագրերին։

———————————————

#Դդմաշեն բնակավայրում «Հարմարեցված տրանսպորտային կանգառներ և նստարաններ» ծրագրով նախատեսվում է բնակավայրում տեղադրել տրանսպորտային կանգառների տաղավարներ և նստարաններ։ Արդյունքում կբարելավվի Դդմաշեն բնակավայրում տրանսպորտային ծառյության որակը։ Ծրագրով նախատեսվում է գլխավոր ճանապարհի երկայնքով հասարակական տրանսպորտի կանգառների տեղերում 8 կանգառների տաղավարների կառուցում և մարդաշատ վայրերում նստարանների տեղադրում։

Ծրագրի աշխատանքների իրականացման ընդհանուր բյուջեն 16,0 մլն. դրամ է, որից 10,7 մլն. դրամը կհատկացվի ՀՀ պետական բյուջեից, 5,3մլն. դրամը՝ Սևան համայնքի բյուջեից:

———

#Ծաղկունք բնակավայրում անհիշելի ժամանակներից չի եղել մշակույթի կենտրոն կամ երիտասարդների զբաղմունքի վայր։ Մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունքում բնակավայրում մանկապարտեզի չգործող մասնաշենքում կվերանորոգվեն տարածքներ, որտեղ կհիմնեն «Երիտասարդության զբաղվածության կենտրոն»։

Ծրագրի աշխատանքների իրականացման ընդհանուր բյուջեն 14 մլն. դրամ է, որից 9.7 մլն դրամը կհատկացվի ՀՀ պետական բյուջեից, 4.3 մլն. դրամը՝ Սևան համայնքի բյուջեից:

———

#Գեղամավան բնակավայրում «Աոռղջ և ակտիվ երիտասարդություն» ծրագրով երիտասարդական կենտրոնի ստեղծման համար կվերանորոգվի տարածք։ Այս ծրագիրը նպատակ ունի ստեղծել երիտասարդական կենտրոն՝ կահավորված ժամանակակից մարզասարքերով, որը կծառայի որպես առողջ ապրելակերպի և համայնքային ակտիվության կենտրոն, որտեղ երիտասարդները կկարողանան զբաղվել ֆիզիկական վարժություններով, զարգացնել առողջ կենսակերպ և ամրապնդել սոցիալական կապերը։

Ծրագրի աշխատանքների իրականացման ընդհանուր բյուջեն 15,0 մլն. դրամ է, որից 9,7 մլն. դրամը կհատկացվի ՀՀ պետական բյուջեից, 5,3մլն. դրամը՝ Սևան համայնքի բյուջեից:

———

#Վարսեր բնակավայրում «Առողջ միջավայր» ծրագրով բնակիչների համար կկառուցվի բասկետբոլի, ֆուտբոլի, վոլեյբոլի ժամանակակից բազմաֆունկցիոնալ խաղադաշտ և մանկական խաղահրապարակ։

Ծրագրի աշխատանքների իրականացման ընդհանուր բյուջեն 15,0 մլն. դրամ է, որից 9,7 մլն. դրամը կհատկացվի ՀՀ պետական բյուջեից, 5,3մլն. դրամը՝ Սևան համայնքի բյուջեից:

————————————

Այս ծրագրերն ընդամենը գաղափար էին ու լավագույն ցանկություն, որոնք բնակավայրերի ակտիվ բնակիչների մասնակցության և քվեարկության արդյունքում դարձան հայտեր, ապա ճանաչվեցին հաղթող:

Այսօր արդեն արձանագրում ենք, որ հիշյալ հայտերը դարձել են կոնկրետ ծրագրեր, որոնք իրագործվելու են Սևան համայնքի կողմից առաջիկա ամիսներին: