Մեկնարկեց Սևան համայնքի ավագանու 2026թ–ի 9–րդ նստաշրջանը։ Փետրվարի 11–ին տեղի ունեցավ առաջին նիստը։

Փետրվարի 11–ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու` 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը:

Օրակարգային առաջին հարցով Սևան համայնքի ավագանին փոփոխություն կատարեց 2025 թվականի դեկտեմբերի 18-ի N 148-Ն որոշման մեջ։

Ավագանին հաստատեց Սևան համայնքի 2025թ–ի բյուջեի կատարման և 5–ամյա զարգացման ծրագրի՝ 2025թ–ին կատարված աշխատանքների հաշվետվությունը, ըստ որի բյուջեի կատարողականը կազմել է 103.1%:

Սևան համայնքի 2025թ–ի բյուջեի կատարմանն անդրադարձավ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը նշելով, որ սուբվենցիոն մեծածավալ աշխատանքները հնարավոր են դարձել իրականացնել խնայողությունների և ճիշտ ու տնտեսող քաղաքականության, քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Այդ տեմպերը կշարունակվեն նաև 2026թ–ին նախատեսվելիք համայնքի տնտեսկան և սոցիալական ենթակառւցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն և համայնքապահպան ծրագրերի իրականացման աշխատանքների համար։

Սարգիս Մուրադյանն անդրադարձավ 2025թ–ին բյուջեի թերակատրված կետերին՝ այն վերաբերում է աղբահանության գումարների հավաքագրումներին։ Համայնքի ղեկավարը դարձյալ կոչ արեց ազգաբնակչությանը ժամանակին վճարել աղբահանության վճարները, որպեսզի կարողանան պատշաճ կերպով աղբամաքրման աշխատանքներ իրականացնել։

Համայնքի ավագանին հաստատեց  Սևան համանքի ՀՈԱԿ–ների, Սևանի համայնքապետարանի  և  Սևանի բիզնես կենտրոնի 2025թ–ի գույքագրման արդյունքները։

Մեկ այլ որոշմամբ համայնքի ավագանին հաստատեց Սևան համայնքի 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանը /ՏԱՊ/՝ 32 ծրագրերով:

Քաղաքացիներին տրամադրվող օգնությունները կատարվում են բացառապես անկանխիկ եղանակով։ Սևան համայնքի ավագանին հաստատեց Սևան համայնքի 2026-2028թթ–ի համայնքային սոցիալական ծրագիրը։

Ավագանին համաձայնություն տվեց 2026թ–ի համար նախատեսված Սևան համայնքի սուբվենցիոն հայտերին, դրանք կառավարությանը կներկայացվեն մարտի սկզբին։

Ավագանու որոշմամբ փոփոխություն կատարվեց Լճաշեն բնակավայրի գլխավոր հատակագծում՝ մի շարք հողամասերի նպատակային նշանակությունը փոխելով էներգետիկ նպատակների համար։

Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդային կարգով վաճառքի մեկնարկային գները այսուհետ կսահմանվեն լիցենզավորված կազմակերպության կողմից գնահատված արժեքներով։

Հարց բարձրացվեց թափառող շների մասին, որոնք շատացել են այս ամիսներին։ Սևան համայնքի ղեկավարը նշեց, որ 2 տարի անընդմեջ հայտարարվել էր թափառող շներ ստերժացնող կազմակերպության մրցույթ։ Հաղթող կազմակերպությունը իրականացնում է պայմանագրով սահմանված իր պարտականությունները:

Սևան համայնքի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա մարտին: Նիստի վերջում ավագանին քննարկեց քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված դիմումները: