Մասնակցային բյուջետավորում — 2026. Սևան համայնքում արդեն մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթաց։

Սևան համայնքում արդեն մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթաց։ Կայացել է ներկայացված առաջարկների նախնական գնահատման փուլը։

Համայնքապետարանը ստացել էր 14 առաջարկ, որոնցից 12–ը հանձնաժողովը գնահատել էր համայնքներում մասնակցային բյուջետավորման ընթացակարգերի վերաբերյալ մեթոդական ուղեցույցում սահմանված չափանիշներին համապատասխան:

Նախնական գնահատման արդյունքում սահմանված չափանիշներին համապատասխանող 12 հայտ անցել էր հանրային քննարկումների փուլ:

Հունվարի 30-ից մեկնարկել էին նախնական գնահատման արդյունքում սահմանված չափանիշներին համապատասխանող 12 առաջարկ-հայտերի հանրային քննարկումները՝ համաձայն ժամանակացույցի:

1. «Սևան քաղաքի Նալբանդյան 47 շենքի բակային տարածքում խաղահրապարակի կառուցում».

2. «Ծաղկունք բնակավայրի մանկապարտեզի չգործող մասնաշենքի վերանորոգում՝ երիտասարդության զբաղվածության կենտրոն հիմնելու նպատակով».

3. «Առողջ միջավայր». բազմաֆունկցիոնալ խաղահրապարակի կառուցում Վարսեր բնակավայրում.

4. «Իրականացնենք երեխաների երազանքը. մանկապարտեզի խմբասենյակի վերանորոգում Զովաբեր բնակավայրում».

5. «Սևան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 շենքի տանիքի վերանորոգում».

6. «Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 29 շենքի տանիքի վերանորոգում».

7. «Սևան քաղաքի Գրիբոյեդով փողոցի թիվ 12 շենքի տանիքի վերանորոգում».

8. «Աոռղջ և ակտիվ երիտասարդություն». Գեղամավան բնակավայրում երիտասարդական կենտրոնի ստեղծման համար տարածքի վերանորոգում.

9. «Դդմաշեն բնակավայրում տրանսպորտային կանգառների տաղավարների և նստարանների տեղադրում».

10. «Սևան համայնքում ուղղորդող և տեղեկատվական ցուցանակների համակարգի ներդրում».

11. «Բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ մեծերի և փոքրերի համար» Գագարին բնակավայրում.

12. «Սևան քաղաքի Սարգիս Սևանեցի 18 շենքի վերելակի ձեռքբերում և վերազինում», անցել է հանրային քննարկումների փուլ:

Փետրվարի 5–ին Սևան քաղաքի բիզնես կենտրոնում անցկացվեց հերթական հանրային քննարկումը։

«Սևան երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությունն առաջարկում է «Սևան համայնքում ուղղորդող և տեղեկատվական ցուցանակների համակարգի ներդրում»։

SevanGO ծրագիրը ուղղված է Սևան քաղաքում զբոսաշրջային կարևորագույն ենթակառուցվածքի ներդրմանը՝ ուղղորդող և տեղեկատվական բազմալեզու ցուցանակների համակարգի ստեղծման միջոցով։

«Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ նախագահ Գոհար Մնացականյանը ներկայացրեց առաջարկը և հինավորումները, թե ինչու է կարևոր, որ քաղաքը «խոսի» այցելուների հետ ուղղորդող և տեղեկատվական ցուցանակների միջոցով։

Մասնակցային բյուջետավորման գործընթացին իրազեկվելու և մասնակից դառնալու համար հետևեք Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայքէջին ( sevancity.am, հղումը՝ https://sevancity.am/Pages/DocFlow/Default.aspx?nt=1&a=l… ) և ֆեսյբուքյան էջին: