Սևան քաղաքի կենտրոնական փողոցներում տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով և անվտանգության նկատառումներից ելնելով՝

2026 թվականի հունվարի 8-ից Սևան քաղաքում նախատեսվում են երթևեկության կազմակերպման փոփոխություններ։

Մասնավորապես՝
Սևանի համայնքապետարանի վարչական շենքին կից Նաիրյան 1-ին նրբանցքում և Դեմիրճյան փողոցներում երկկողմ երթևեկությունը դառնում է միակողմանի։

Առաջին ուղղություն՝ Նաիրյան փողոցից Սևանի համայնքապետարանի վարչական շենքի կողքով դեպի Նաիրյան 1-ին նրբանցք,

Երկրորդ ուղղություն՝ Չարենց փողոց–Սարգիս Սևասնեցի փողոց–Կարեն Դեմիրճյան փողոց (Սևանի հացի գործարանի) խաչմերուկից դեպի Կարեն Դեմիրճյան փողոց։

Երթևեկության կարգավորման նպատակով Սևանի համայնքապետարանի կողմից տեղադրվել են ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններ։


Հարգելի վարորդներ
Խնդրում ենք հետևել ճանապարհային երթևեկության նշաններին՝ պահպանելով երթևեկության կանոնները:


