Սևանում անցկացվեց «Աղետներին դիմակայունության օր» խորագրով աշխատաժողով

Սևանի հրշեջ փրկարարական ջոկատի ծառայողները դեկտեմբերի 10–ին Սևանի բիզնես կենտրոնում Սևանի համայնքապետարանի, ՀՈԱԿ–ների աշխատակիցների, հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ «Աղետներին դիմակայունության օր» խորագրով աշխատաժողով անցկացրին։

Նման հանդիպումներ ՀՀ ՆԳՆ ՓԾ հիմնական տարածքային կառուցվածքային ստորաբաժանումներն անցկացնում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ  1988թ–ի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 37–րդ տարելիցի կապակցությամբ։

Նպատակը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության խթանումն էր՝ ուղղված բնակչության պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը, աղետների ռիսկի կառավարման պլանավորմանը, հանրային իրազեկվածության և ճգնաժամային հաղորդակցման ընթացակարգերի բարելավմանն ու դիմակայունության բարձրացմանը։

Աշխատաժողովի ընթացքում կարևորվեց ոչ միայն բնակչության պատրաստվածությունն ու հասարակության տեղեկացվածության բարձրացումը, այլև համայնքային մակարդակում կարողությունների կատարելագործումն ու թիրախային ուղղություններով համակարգված աշխատանքը։ Այդ համատեքստում փրկարարներն ըդկգծեցին  հանրապետության տարբեր մարզերում պարբերաբար անցկացվող հանրային իրազեկման միջոցառումներն ու ուսումնավարժանքները:

Անդրադարձ կատարվեց սեյսմիկ վտանգի առանձնահատկություններին, համայնքային մակարդակում աղետների ռիսկի կառավարման համակարգի զարգացմանը, արտակարգ իրավիճակներին արձագանքմանը, քարտեզագրմանը, բնակչության պատրաստվածության բարձրացման անհրաժեշտությանը, ինչպես նաև առկա խնդիրներին ու դրանց լուծումներին, այն աշխատանքներին, որոնք ուղղված են համայնքների դիմակայունության ամրապնդմանը՝ ենթակառուցվածքների և բնակչության պաշտպանության նպատակով:

Ներկայացվեց Հայաստանին սպառնացող հիմնական վտանգները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով երկրաշարժի դեպքում հիմնական վարքականոններին։

Սևանի հրշեջ փրկարարները պատասխանեցին նաև ներիկաներին հետաքրքրող հարցերին։