Սիրելի՛ համայնքների ղեկավարներ, տեղական ինքնակառավարման համակարգի աշխատակիցներ, ավագանու անդամներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ։
Այս օրը կոչված է ընդգծելու մեր համայնքների ինքնուրույնության, ժողովրդավարական կառավարման և բնակիչների մասնակցությամբ կառավարման կարևորությունը։ Տեղական ինքնակառավարումը մեր երկրի պետական համակարգի հիմնասյուներից է, որտեղ յուրաքանչյուր որոշում ուղղակիորեն անդրադառնում է մարդկանց կյանքի որակի վրա։
Գեղարքունիքի մարզում մենք մշտապես կարևորել ենք համայնքների համաչափ զարգացումը, ենթակառուցվածքների բարելավումը, սոցիալ–տնտեսական առաջընթացը և բնակիչների բարեկեցությունը։ Այս ուղղությամբ ձեր՝ համայնքապետերի, ավագանիների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետևողական աշխատանքը մեծապես նպաստում է մեր մարզի կայուն զարգացմանը։
Համոզված եմ, որ միասնական ջանքերով շարունակելու ենք կառուցել ուժեղ, կայուն և զարգացող համայնքներ՝ հենվելով թափանցիկության, հաշվետվողականության և հանրային վստահության սկզբունքների վրա։
Թող այս օրը նոր խթան դառնա բոլորիս համար՝ ավելի արդյունավետ ծառայելու մեր համայնքներին և պետությանը։
Շնորհակալություն եմ հայտնում ձեր նվիրված աշխատանքի, ազնիվ ծառայության և մեր մարզի զարգացման գործում ներդրած ջանքի համար։
