Ընթացիկ տարում «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնովին ասֆալտապատված ու բարեկարգված Սևան քաղաքի Սպանդարյան, Իսահակյան, Օրբելի, Կարմիր Բանակի, Գեղամա, Ռուսական, Աբովյան, Թումանյան, Սայաթ–Նովա, Սյունյաց, Շիրազ փողոցներում իրականացվում են գծանշումներ` այդ թվում նաև հետիոտնային անցումների։

Աշխատանքները ներառում են ճանապարհների հոծ գծանշում, ճանապարհների անընդհատ գծանշում 10 սմ լայնությամբ, հետիոտնային անցումների և հոծ գծանշում 15սմ լայնությամբ:

Ճանապարհային գծանշումն անվտանգ և ապահով երթևեկության երաշխիքներից մեկն է, ինչպես նաև ապահովում է քաղաքի ներկայանալի տեսքը:

