14-րդ կանգառը՝ Սևան համայնքի կենտրոնական գրադարանում․ Newmag (Նյումեգ) հրատարակչությունը և Amundi-Acba Asset Management (Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթ) ընկերության համագործակցության արդյունքում համայնքային գրադարանները համալրվում են նոր ու հանրամատչելի գրքերով:

Հերթական՝ 14-րդ կանգառը, «Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի կենտրոնական գրադարանում էր, որտեղ հյուրընկալվել էին Newmag հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը, գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը, Newmag հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը, Amundi-Acba Asset Management-ի մարկետինգի և հաղորդակցությունների բաժնի ղեկավար Զարինե Եղիազարյանը, հրատարակչության և ընկերության ներկայացուցիչներ:

Գրքի նվիրատվության արարողությանը մասնակցում էին Սևանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, «Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի գրադարանավարներն ու աշխատակիցները, ընթերցասեր սևանցիներ:

Նվիրատվությունն ուղեկցվեց ելույթներով, շնորհավորանքներով, առաջիկա ծրագրերի ակնկալիք-ցանկություններով:

«Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ը համալրվեց 500 կտոր նոր գրքով:

Գրադարանի այցելուները և ընթերցողներն այսուհետ հնարավորություն կունենան ընթերցելու ժամանակակից գեղարվեստական, գիտահանրամատչելի, պատմական, մանկական, փաստավավերագրական գրականություն, որի անհրաժեշտությունը մեր օրերում առավել քան կարևորվում է:

Սա նաև լավագույն հնարավորություն է՝ գրադարաններում կազմակերպելու քննարկումներ, հանդիպումներ:

Այս յուրահատուկ նախաձեռնության հեղինակները կարողացան օրը դարձնել հիշարժան, իսկ համայնքային գրադարանն էլ և ՀՈԱԿ-ի մասնաճյուղերն իրենց ընթերցողներին կկարողանան առաջարկել որակյալ և սպասված գրականություն: