Սևանի երաժշտական դպրոցի նորակառույց շենքի տանիքին տեղադրվել են արևային վահանակներ։

Օրեր առաջ պաշտոնապես բացվեց Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր կառուցված շենքը, որն իր ֆիզիկական հնարավորություններով և հարմարավետությամբ, կահավորմամբ, երաժշտական գործիքների հագեցվածությամբ նոր շունչ ու թարմություն է հաղորդելու Սևանի մշակութային կյանքին՝ սևանցիների տասնամյակների երազանքը դարձնելով իրականություն:

Այս օրերին էլ երաժշտական դպրոցում իրականացվում են 20 ԿՎՏ հզորությամբ արևային համակարգի տեղադրման աշխատանքները, որի իրականացումը հնարավոր է դարձել «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Ֆրանսիայի, Բրազիլիայի և Արգենտինայի տեղական մարմինների ֆինանսավորման շնորհիվ:

Էներգախնայողությանն ու էներգաարդյունավետությանը միտված այս հիմնարար քայլն ամբողջացնում է արդեն իսկ իրականացված աշխատանքները, որն սպասված էր ու անհրաժեշտ: