Նստարաններ՝ քաղաքի տարբեր թաղամասերում և հասարակական վայրերում:


Սևան քաղաքի տարբեր հատվածներում և փողոցներում տեղադրվել են նստարաններ՝ «Սևան» նշմամբ, որոնք ոչ միայն թարմություն են հաղորդել շրջապատին, այլ նաև անհրաժեշտություն են և սպասված նախաձեռնություն: Իրենց ազատ ժամանցը դրսում նախընտրողների համար քայլելն ու ժամանակ առ ժամանակ հանգիստ առնելը դառնում է առավել քան հասանելի, իսկ քաղաքը ստանում է նոր շունչ:

Սևան քաղաքի տարբեր բակային հատվածներում և հանրային վայրերում Սևանի համայնքապետարանի կողմից տեղադրվել է 15 նստարան, հին նստարաններն էլ տեղափոխվել են վերանորոգման: Շուտով վերանորոգված նստարանները ևս կտեղադրվեն այն վայրերում, որտեղ մարդկանց երթևեկը ավելի շատ է և կա անհրաժեշտություն:

Աշխատանքներն իրականացվում են «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից՝ համայնքային բյուջեի ֆինանսական հատկացումներով:

Բարեկարգ ու ներկայանալի քաղաք ունենալու հերթական ձեռնարկն արժանացել է սևանցիների քաջալերանքին, իսկ արդյունքում կյանքի է կոչվել համայնքապահպան ևս մեկ ծրագիր:
