Հունիսի 25-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Սևանի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, Սևան համայնքի ղեկավարի օգնական Սուրեն Համբարձումյանը։

Քաղաքացիները դիմեցին աշխատանքի տեղավորման, բնակարանի վերանորոգման, առողջապահական խնդիրների կարգավորման, ֆինանսական աջակցություն ստանալու, սոցիալ-տնտեսական և անձնական բնույթի խնդիրների կարգավորմանն աջակցելու նպատակով։

Դիմումատու քաղաքացիներին պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով և ժամկետում։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի Աշխատակազմ