Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում շարունակվում են սուբվենցիոն ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքները։

Մշակութային օջախը կներկայանա նորովի ու բարեկարգ.

Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում շարունակվում են 2025 թվականին Սևան համայնքի կողմից ներկայացված և հաստատված «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մշակույթի տան շինության հիմնանորոգման աշխատանքներ» ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել են 2026 թվականի գարնանը:

Մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքների իրականացումը համայնքի կողմից դիտարկվել էր առաջնահերթություն, որի լուծումը տրվեց սուբվենցիոն ծրագրի շրջանակներում:

Ծրագրի պայմանագրային արժեքը 126.632.400 ՀՀ դրամ է՝ համայնք-պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:

Շինարարական աշխատանքները ներառել և ներառում են 1296քմ տարածք ունեցող շինության ներսում քանդման աշխատանքներ, միջնորմերի կառուցում, դռների և լուսամուտների տեղադրում, երկաթբետոնե հարթակի և աստիճանավանդակի կառուցում, առաստաղների և պատերի հարդարում, հատակների իրականացում, լուսավորության ցանցի մոնտաժում, ջրամատակարարման կոյուղու արտաքին և ներքին համակարգի, ջեռուցման համակարգի կառուցում, օդափոխության մոնտաժում, արտաքին աստիճանահարթակի երեսպատում և այլ աշխատանքներ:

Շինարարական աշխատանքների իրականացման կապալառու կազմակերպություններն են «Ծովագյուղ ՃՇՇ» և «Կամարաշար» ՍՊԸ-ները:

Սևան համայնքի մշակութային կյանքի աշխուժացման ևս մեկ ազդակ է Ծովագյուղ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգումը: Ծրագրի իրականացմամբ բնակավայրի մարզա-մշակութային կյանքը կդառնա առավել հագեցած ու բովանդակալից՝ պահպանելով ու բնակիչներին վերադարձնելով արդեն ձևավորված լավագույն ավանդույթները: