Սեպտեմբերի 21-ի` Անկախության օրվա 35-ամյակի առթիվ Սևանի պետական և համայնքային հիմնարկ-ձեռնարկությունների, կրթական ու մշակութային օջախների սաներ, աշխատանքային կոլեկտիվներ, դպրոցականներ և անհատներ Սևանի համայնքապետարանի աշխատակազմը, վարչական ղեկավարներ և համայնքի ավագանու անդամներ` Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանի և Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Համբարձումյանի գլխավորությամբ այցելեցին Սևանի քաղաքային պանթեոն և կատարեցին պսակադրում, ծաղիկներ խոնարհելով ի հիշատակ կռիվներում նահատակված հերոս տղաների:

Սևան համայնքի հոգևոր հայրերի կողմից կատարվեց անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի օրհնության կարգ։

Սեպտեմբերի 21-ին Սևանի քաղաքային պանթեոնում տեղի ունեցավ նաև Սևանի երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար Սամվել Գևորգյանի հուշաքարի բացման արարողությունը, որին ներկա էին Սամվել Գևորգյանի հարազատները, զինակից ընկերենրը։



Պսակադրման և ծաղկադրման արարողակարգ կատարվեց նաև Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում գտնվող 2020 թվականի 44-օրյա պատերազմի և հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հուշաքարին:



Ծաղկադրման արարողակարգեր են տեղի ունեցել նաև Սևան համայնքի բնակավայրերում գտնվող հուշաքարերին և հուշակոթողներին, որով հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանի Անկախության համար նահատակված մեր հերոսների հիշատակին:
«Սևան համայնքի ԳԿՀ» ՀՈԱԿ-ի կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Անկախության սերունդը» խորագրով ցերեկույթ, որն ուղեկցվեց թեմատիկ ցուցադրությամբ՝ անդրադառնալով անկախության գաղափարին, դրա արժեքին ու նոր սերնդի մեջ դրա պահպանմանը:
«Սևան համայնքի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ—ի «Քո անունն է Հայաստան» խորագրով ցուցահանդեսն անցկացվեց Սևանի մշակույթային կենտրոնում։ Պատանի ստեղծագործողների աշխատանքներում Հայաստանն ու հայրենիքի հանդեպ սերը ներկայացված էին գույների, կերպարների ու արվեստի լեզվով։
Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում տեղի ունեցավ «Անկախության 35-ամյա ճանապարհը» խորագրով համերգային ծրագիր: Ելույթ ունեցան Սևան համայնքի պարային խմբերը, Սևանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի սաները։
ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը ակտիվ մասնակցության համար միջոցառման մասնակիցները շնորհակալագրերի արժանացան։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանը հանրաքվեով դուրս եկավ Խորհրդային Միության կազմից ու դարձավ անկախ պետություն: Բնակչության բացարձակ մեծամասնությունն «այո» ասաց ազատ ու անկախ ապրելու իր իրավունքին:
