Օրերս մեկնարկել են «Սևան քաղաքի Աշոտ Երկաթ, Կոմիտաս, Բաբաջանյան, Ելենովկա, Բարեկամության, Խաղաղություն փողոցների ասֆալտապատման աշխատանքներ» ծրագրով ներառված Ելենովկա, Բարեկամություն, Աշոտ Երկաթ փողոցների հիմնանորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են 660 գծմ տարածք:
Հիշյալ փողոցներում օրախնդիր էր ասֆալտապատում իրականացնելը, որը նաև ներառված է համայնքային ճանապարհաշինական առաջնահերթությունների ցանկում:
Ելենովկա փողոցի հիմնանորոգման համար հատկացվել է 53572700 ՀՀ դրամ, Բարեկամություն փողոցի հիմնանորոգման համար՝ 66592620 ՀՀ դրամ, Աշոտ Երկաթ փողոցի հիմնանորոգման համար՝ 111312680 ՀՀ դրամ՝ կառավարություն-համայնք 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:
Շինաշխատանքների կապալառու կազմակերպությունը «Ճան Շին» ՍՊԸ-ն է:
Ելենովկա, Բարեկամություն, Աշոտ Երկաթ փողոցներում հիմնանորոգման աշխատանքները ներառում են շինարարական մի շարք բաղադրիչներ:
Արդյունքում ևս երեք փողոց կդառնա ներկայանալի, համրարավետ ու անվտանգ՝ լրացնելով համայնքապահպան ծրագրերի շարքը:
