Սևան քաղաքի Խաղաղության փողոցում ասֆալտապատման աշխատանքները հատում են վերջնագիծը

2025 թվականին հաստատված ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս տարի մեկնարկել և շարունակվում են «Սևան քաղաքի Աշոտ Երկաթ, Կոմիտաս, Բաբաջանյան, Ելենովկա, Բարեկամության, Խաղաղություն փողոցների ասֆալտապատման աշխատանքներ» ենթածրագրով ներառված աշխատանքները:

Աշխատանքները մեկնարկել են Խաղաղության փողոցից, որը ներառում է 712 գծմ: Ենթածրագրի պայմանագրային արժեքը՝ 153255560 ՀՀ դրամ է՝ կառավարություն-համայնք 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:

Շինաշխատանքների կապալառու կազմակերպությունը «Ճան Շին» ՍՊԸ-ն է:

Խաղաղության փողոցի հիմնանորոգմանը զուգահեռ իրականացվել և իրականացվում են ծառատնկման աշխատանքներ՝ ապահովելով փողոցի ներկայանալի տեսքը:

Խաղաղության փողոցում ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները հատում են վերջնագիծը, որի արդյունքում քաղաքի բանուկ հատվածում գտնվող ևս մեկ փողոց կդառնա երթևեկի և տեղաշարժի համար հարմարավետ և ապահով:

Տեղեկացնենք, որ ծրագրի շրջանակներում ընթանում են Կոմիտաս, Բաբաջանյան, Ելենովկա, Բարեկամություն, Աշոտ Երկաթ փողոցների հիմնանորոգման աշխատանքները, որոնք գտնվում են տարբեր փուլերում: