Սևան քաղաքում մեկնարկել են գծանշման աշխատանքները.

Սևան քաղաքում իրականացվող փողոցների ասֆալտապատման ու բարեկարգման աշխատանքներին զուգահեռ մեկնարկել են գծանշման աշխատանքները, որոնք ներառում են կենտրոնական և երկրորդային փողոցները:  Սևանի համայնքապետարանն այս աշխատանքների իրականացման համար համայնքային բյուջեից հատկացրել է 4.600.000 դրամ: Աշխատանքներն ընդգրկելու են ճանապարհների հոծ գծանշում (25000գծմ), ճանապարհների ընդհատ գծանշում (26000գծմ), ինչպես նաև հետիոտնային անցումներ՝ (1500քմ): Ճանապարհային գծանշումներն անվտանգ և ապահով երթևեկության երաշխիքներից են, ինչպես նաև ապահովում են քաղաքի ներկայանալի տեսքը:

Աշխատանքներն իրականացվում են «Նաիրի Թորոսյան» ԱՁ-ի կողմից: