Հուլիսի 4-ին Սևան քաղաքում անցկացվեց «Հեծանիվ չենք հորինում» երիտասարդական միջոցառումը, որը միավորում է կրթությունն, առողջ ապրելակերպն ու սպորտային մրցակցությունը։
Հեծանիվ վարելը նորություն չէ, այն միշտ եղել է ու կա, պարզապես երիտասարդներն ուզում են այն դարձնել առօրյայի անբաժանելի մասը՝ հանուն առողջ մարմնի ու մաքուր շրջակա միջավայրի։
Երիտասարդները ծանոթացան հեծանվավարման անվտանգության կանոններին, այնուհետև մրցարշավին մասնակցելով՝ հնարավորություն ունեցան պայքարելու գլխավոր մրցանակի համար՝ այն է նոր հեծանիվ։
Մրցարշավը մեկնարկեց Երազանքի այգուց, Երազանքի արահետով՝ 5,8 կմ։
Ծրագիրն իրականացվում է «Cycle Paths» Erasmus+ Capacity Building և «Սևանն անիվների վրա» ծրագրերի շրջանակներում ։
