Անցկացվեց «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» սիրողական խճուղային հեծանվավազքի 2026 թվականի մրցաշարի Սևանի համայնքային փուլը:

Մայիսի 7-ին անցկացվեց «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» սիրողական խճուղային հեծանվավազքի 2026 թվականի մրցաշարի Սևանի համայնքային փուլը:

Տեխնիկական զննում իրականացնող հանձնաժողովը ստուգեց դպրոցականների հեծանիվների տեխնիկական վիճակը, ինչպես նաև մրցաշարի Սևանի համայնքային փուլի գլխավոր մրցավար Արմեն Երիցյանը տվեց վերջին ցուցումները:

Մրցաշարի կազմակերպման և դպրոցականների կողմից նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով դեռևս 2024թ-ին ՀՀ մարզերի և Երևան քաղաքի միջնակարգ, ավագ դպրոցներին և վարժարաններին տրամադրված հեծանիվներով մայիսի 7-ին մրցեցին Սևանի տարածաշրջանի բոլոր դպրոցներից 62 մասնակիցներ իրենց ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ:

«ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» սիրողական խճուղային հեծանվավազքի 2026 թվականի մրցաշարի համայնքային փուլի մեկնարկը տրվեց Դրախտիկ բնակավայրից:

Մրցաշարն անցկացվեց երկու տարիքային խմբով՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-9-րդ դասարանի (1 տղա և 1 աղջիկ), 10-12-րդ դասարանի (2 տղա և 2 աղջիկ) և ֆիզկուլտուրայի 1-ական ուսուցիչ` թիմային կազմով։
Մասնակիցները հաղթահարեցին 25 կմ ճանապարհահատված և հասան միչև Ծովագյուղի խաչմերուկ: Հեծանվորդների անվտանգությունն ապահովեցին Գեղարքունիքի պարեկները:

«ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» սիրողական խճուղային հեծանվավազքի թիմային պայքարում Սևանի համայնքային փուլում 7-9-րդ դասարանների մրցապայքարում (1 տղա և 1 աղջիկ)

1-ին տեղը զբաղեցրեց Սևանի Մ. Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի թիմը:

2-րդ տեղը զբաղեցրեց Սևանի N4 հիմնական դպրոցի թիմը:

3-րդ տեղը զբաղեցրեց Սևանի Յա․ Զարոբյանի անվան N 2 հիմնական դպրոցի թիմը:

10-12-րդ դասարանների մրցապայքարում (2 տղա և 2 աղջիկ) դպրոցների թիմային հաշվարկով

1-ին տեղը զբաղեցրեց Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը:

2-րդ տեղը զբաղեցրեց Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը:

3-րդ տեղը զբաղեցրեց Ծաղկունքի Հովհ. Թումանյանի անվան բաց դպրոցի թիմը:

Հաղթողները պարգևատրվեցին հավաստագրերով: «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» սիրողական խճուղային հեծանվավազքի Սևանի համայնքային փուլի գլխավոր մրցավարն էր հեծանվասպորտի մարզիչ Արմեն Երիցյանը, քարտուղարը՝ Հերմինե Անդրիկյանը, մրցաշարի կազմակերպիչ և պատասխանատուն՝ Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանը:  Այսպիսով Սևանի տարածաշրջանից 6 դպրոցների թիմերը իրենց ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ կմասնակցեն «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» սիրողական խճուղային հեծանվավազքի մարզային փուլին:

Գեղարքունիքի մարզում համայնքային փուլեր կանցկացվեն նաև Գավառում, Վարդենիսում, Ճամբարակում և Մարտունիում: