Մարտի 13-ին և 14-ին Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց ՀՀ վարչապետի գավաթ սիրողական սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլը:

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարն անցկացվում է արդեն չորրորդ տարին, դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, երբեմնի սիրված մարզաձևի ավանդույթների վերականգնման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության, ինչպես նաև դպրոցականների զանգվածային մարզական միջոցառումներին հետագա մասնակցության ապահովման նպատակով:

Այն անցկացվում է 2 տարիքային խմբերով: Մրցաշարին մասնակցում են հանրակրթական դպրոցների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը՝ յուրաքանչյուր դպրոցի թիմերի կազմում՝ 5-9-րդ և 10-12-րդ դասարանների 2-ական տղա և 2-ական աղջիկ, ֆիզկուլտուրայի 1-ական ուսուցիչ:

Մրցաշարն անցկացվում է 3 փուլով՝ համայնքային, մարզային և եզրափակիչ:
Առաջին օրը մրցապայքարը ծավալվեց Սևան համայնքի հանրակրթական դպրոցների 5-9-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև:

Համայնքային փուլում արդյունքները բաշխվեցին հետևյալ կերպ՝
1-ին տեղը զբաղեցրեց Գագարինի միջնարգ դպրոցի թիմը,
2-րդ տեղ՝ Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը,
3-րդ տեղ՝ Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը։






Մարտի 14-ին մրցապայքարը ծավալվեց Սևան համայնքի հանրակրթական դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև:

Արդյունքները բաշխվեցին հետևյալ կերպ՝
1-ին տեղը զբաղեցրեց Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի թիմը,
2-րդ տեղ՝ Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը,
3 տեղ՝ Զովաբերի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոցի թիմը:







Սևանի համայնքային փուլում հաղթողները պարգևատևվեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով և կմասնակցեն երկրորդ՝ մարզային փուլին:
Այսպիսով ՀՀ վարչապետի գավաթ սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլում Սևանը կներկայացնեն
10-12-րդ դասարաններ` Սևանի ավագ, Դդմաշենի և Զովաբերի միջնակարգ դպրոցների թիմերը,
5-9-րդ դասարաններ` Գագարինի, Լճաշենի և Դդմաշենի միջնակարգ դպրոցների թիմերը:
