Օգոստոսի 2-ին Հրազդան գետում անցկացվեց թիավարության կանոէների եւ բայդարկաների Հայաստանի պատանիների առաջնությունը:

Մասնակցեցին Երեւանի, Սեւանի, Հրազդանի, Ապագայի թիմերը: Շուրջ 80 մարզիկ–մարզուհիներ:

Թիավարության մասնակիցները հաղթահարեցին բայդարկա եւ կանոէ մեկտեղանոց եւ երկտեղանոց 200 եւ 500մ մրցուղիները:

Պատանիների հանրապետական առաջնության 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգեւատրվեցին դիպլոմներով եւ մեդալներով:

