Մարզական ամռան հերթական հաջողությունը

Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի սան Կարինե Դալլաքյանը Սերբիայում մասնակցել է Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությանը, հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ:

Այս հաղթանակի շնորհիվ Կարինեն ապահովել է իր տեղը կիսաեզրափակչում՝ հավակնելով մեդալի:

Կարինեն բազմիցս է ապացուցել, որ կամային և ֆիզիկական որակների շնորհիվ հնարավոր է գրանցել լուրջ հաղթանակներ:

Մարզիչ Հովիկ Վարդանյանի սանը նպատակասլաց ու ջանադիր մարզումների արդյունքում Սևան համայնքն ու Հայաստանը ոչ միայն ներկայացրեց Սերբիայում, այլ նաև հավակնում է դառնալ մեդալակիր։

Գեղարքունիքի մարզը ներկայացնող Մարտունու մարզադպրոցի սան Էլեն Բարսեղյանը 36կգ քաշային կարգում զբաղեցրեց երկրորդ տեղը։